Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեքշաբթի հանդիպել է այն մարդկանց հետ, ովքեր Չիլիի կաթոլիկ քահանաների կողմից սեռական բռնության զոհ են դարձել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Հանդիպումը տեղի է ունեցել ամբողջովին մասնավոր պայմաններում, այնտեղ պապից բացի ոչ ոք չի եղել, միայն մապը և բռնության զոհերը»,- ասել է Վատիկանի ներկայացուցիչ Գրեգ Բուրքը:
Ավելի վաղ Հռոմի պապը հանդիպել էր Չիլիի նախագահ Միշել Բաչելետի հետ: Հանդիպման ժամանակ նա հրապարակայնորեն ներողություն է խնդրել հարավամերիկյան այս երկրի մանկապիղծ հոգևորականների համար:
«Ես չեմ կարող չարտահայտել իմ ցավն ու ամոթը, որը զգում եմ տեսնելով եկեղեցու սպասավորների կողմից երեխաներին հասցված անդառնալի ցավը», - ասել է Հռոմի պապը: