Վրաստանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարներ Գեորգի Գահարիան և Սուլեյման Սոյլուն հեռախոսով համաձայնության են եկել՝ կասեցնել Թուրքիա այցելության սահմանափակումները Վրաստանի քաղաքացիների համար, փոխանցում է «Արցախպրես»-ը:
«Կողմերը պայմանավորվել են, որ Վրաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունները կշարունակեն խորհրդակցությունները 2018 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի պետական սահմանի հատման կարգավորումներ սահմանելու համար, որի ավարտից հետո այդ կարգավորումները չեն տարածվի Վրաստանի քաղաքացիների վրա»,-ասված է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ:
Վրաստանի ՆԳՆ-ը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարը տարվա սկզբին կայցելի Վրաստան քննարկումների համար, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի կքննարկվի Վրաստանի քաղաքացիների կողմից սահմանահատման հարցը: