Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություն են հայտնել՝ կապված Թուրքիայում մարդու հիմնարար ազատությունների սահմանափակման դեպքերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը:
Անդրադառնալով Freedom House-ի կողմից հրապարակված աշխարհում ազատության նոր ինդեքսին, որում Թուրքիան ներառված է անազատ երկրների շարքում, Նոյերթն ասել է. «Մենք վաղուց արդեն խոսել ենք այս մասին, որ խիստ մտահոգված ենք Թուրքիայում տեղի ունեցող որոշ զարգացումներով: Մտահոգված ենք այն քայլերով, որ թուրքական իշխանություններն իրականացնում են՝ սահմանափակելով խոսքի ազատությունը»: Նա ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունն իր գործողություններով թիրախավորում է մարդկանց, ում տեսակետները տարբերվում են իրենցից: