Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ, փոխանցում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության հարցը: Է.Մամեդյարովն իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին: