Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պահանջել է՝ Մխիթարյանին «Արսենալում» վարձատրել Ալեքսիս Սանչեսի ստացած աշխատավարձի չափով: Սա էլ հանդիսանում է «Մանչեսթր Յունայթեդի» և «Արսենալի» միջև բանակցությունների ձգձգման պատճառ, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն:
''Calciomercato'' իտալական սպորտային թերթի լրագրող Մատեո Պեդրոզին իր թվիթերյան էջում գրել է, որ Սանչեսն ինքը արդեն համաձնեցրել է պայմանագիրը «Յունայթեդի» հետ և սպասում է մյուս բանակցությունների ավարտին:
Ալեքսիս Սանչեսն «Արսենալում» ամսական ստանում է 1.5մլն դոլար աշխատավարձ և հանդիսանում է ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: