Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի պապի հրավերով փետրվարի 5-ին այցելելու է Վատիկան:
Regnum լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ստանիսլավ Ստրեմիդլովսկու խոսքերով, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է խնդրի Հռոմի պապի օգնությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:
«Միգուցե հիմա Էրդողանը կցանկանա խնդրել Սուրբ Աթոռի օգնությունը Հայաստանի հետ հաշտեցման հարցում, ինչը կնպաստի միջազգային ասպարեզում իր իմիջի բարելավմանը և հայ-թուրքական հարաբերությունների որոշ հարցերի լուծմանը: Ի վերջո, Վատիկանը դրա համար հարմար միջնորդ է. վայելում է Երևանի վստահությունը և ներքաշված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բարդ գործընթացում (և, հետևաբար, ընդունելի է Բաքվի համար)», - գրում է Ստրեմիդլովսկին: