Թալինի ավագ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի սաները արդեն AR հավելվածներ են գրում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարը հասանելի է լաբորատորիայի Facebook-յան էջում։
Բացի քաղաքական գործչի կերպարից դպրոցականները նաև վիրտուալ կմախք են ստեղծել, որի պատրաստումն ավելի դժվար է եղել բարդ անիմացիայի պատճառով։
Նշենք, որ Հայաստանում կա «Արմաթ» դպրոցական ռոբոտաշինության 210 լաբորատորիա: Այնտեղ աշակերտներին օգնում են անվճար սովորել ինժեներիայի հիմունքներ: