Թուրքիայում Սպարտայի Յալվաչ գավառի Քըրքբաշ գյուղում ռազմական ուսումնական ինքնաթիռ է ընկել:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sondakika» լրատվական կայքին, ռազմական ուսումնական բեռնատար ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է:
Վթարի հնարավոր պատճառ կարող էր լինել շրջանում տիրող խիտ մառախուղը:
Թուրքիայի ԶՈՒ կողմից հայտարարություն է արվել, որում հաստատվել է վթարի և զոհերի մասին տեղեկությունը: