Ռուս երգչուհի, կոմպոզիտոր և դերասանուհի Պոլինա Գագարինան խոստովանել է, որ իր թիմի հիթը Հայաստանում արտադրվող կաթնային շոկոլադն է, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Ի՞նչ վիճակում են ձեր հետտոնական դիետաները։ Կամքի ուժը հերիքու՞մ է։ Անկեղծ ասած` երբեմն քաղցրի սարսափելի կարիք ունեմ, հատկապես երբ նյարդայնանում եմ ելույթից առաջ։ Իմ երաժիշտները միշտ ինչ-որ բան են պահում գրիմանոցում։ Վերջին շրջանում մեր թիմի հիթը կաթնային շոկոլադն է, որն արտադրվում է Հայաստանում։ Երկու գնդիկ, և էնդորֆինի չափաբաժինն ապահովված է։ Գուցե ժամանա՞կն է, որ դրանք ներառեմ իմ ռայդերում», - գրել է նա Instagram-ի իր էջում։