ԵՄ-ն արտաքին սահմանների ավելի ապահով պաշտպանության, ինչպես նաև ավելի բարձր մակարդակով համագործակցության կարիք ունի այն երկրների հետ, որտեղից գալիս են ներգաղթյալները, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն՝ իր ավստրիացի գործընկեր Սեբաստիան Կուրցի հետ մամլո ասուլիսի ժամանակ:
Բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են առաջին հերթին երկկողմ հարաբերությունները: Եվրոպական օրակարգի խնդիրների թվում էին միգրացիան և տնտեսությունը:
«Համաշխարհային համատեքստում Եվրոպան պետք է կարողանա գործել անվտանգության և միգրացիոն քաղաքականության բնագավառում, արտաքին սահմանների պաշտպանության ու Աֆրիկայի հետ համագործակցության ոլորտում», - ասել է Մերկելը: