Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

10:10     18 հունվարի, 2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայում, հայտնում է ТАСС-ը՝ բժշկական շրջանակներում իր աղբյուրներին հղոմով։

«Շտապօգնությունը հոսպիտալացրել է Արմեն Ջիգարխանյանին իր թատրոնից Պիրագովի անվան հիվանդանոց հիպերտոնիկ ճգնաժամ ախտորոշմամբ: Բժիշկները նրա մոտ կասկածում են նաև նևրալգիա և որ դերասանն ինչ-որ վիրուսով է վարակվել», - ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջիգարխանյանի մոտ նկատվում է ընդհանուր թուլություն, սակայն նա գտնվում է գիտակից վիճակում:


© armedia.am