ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ տեղի չի ունենա 2018-ին. Թրամփ

11:19     18 հունվարի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ տեղի չի ունենա 2018 թվականին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Վերջերս Նեթանյահուն հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն Երուսաղեմ «տեղի կունենա ավելի շուտ, քան կարծում եք՝ մեկ տարվա ընթացքում»:

«Մինչև այս տարվա վե՞րջ: Մենք քննարկում ենք տարբեր սցենարներ…Մենք նման բան առանձնապես չենք նախատեսում, ոչ», - ասել է Թրամփը:


© armedia.am