ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը հրապարակել է իր կողմից հռչակված՝ «ֆեյք լուրեր» մրցանակաբաշխության «հաղթողների» ցուցակը: Այդ տեղեկատվությունը չորեքշաբթի օրը տեղադրվել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության կայքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Թրամպը այդ ցուցակում ներառել է The New York Times-ի, Washington Post-ի, ABC և CNN հեռուստաընկերությունների, Time և Newsweek ամսագրերի հրապարակած նյութերը: CNN-ը ստացել է Թրամպի նախատեսած 11 մրցանակներից 4-ը:
11-րդ հորիզոնականում հայտնվել են Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահի ունեցած ենթադրյալ կապի մասին լուրերը: Թրամպը դրանք անվանել է «մեծ խաբեություն»: