Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

11:37     18 հունվարի, 2018

Հունվարի 17-ին աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորումով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

NEWS.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ վիրավորվածը պայմանագրային զինծառայող,  30-ամյա Ադիբեկ Միկոյանն է: Նա տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ,  վիճակը կայուն է:


© armedia.am