Հունվարի 17-ին աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորումով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
NEWS.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ վիրավորվածը պայմանագրային զինծառայող, 30-ամյա Ադիբեկ Միկոյանն է: Նա տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիճակը կայուն է: