Այսօր առավոտյան Սիսիան-Շաքի ավտոճանապարհին բախվել են զինվորականներ տեղափոխող «ЗИЛ-131» մակնիշի և «ВАЗ 2107» մակնիշի մեքենաները: ԱԻՆ-ից հայտնում են, վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ:
«ВАЗ 2107» մակնիշի մեքենայի ուղևոր՝ 1957 թ. ծնված Մ. Հ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Է. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ, որտեղ վարորդ Ա․Հ.-ը գիտակցության չգալով մահացել է, իսկ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր»,-հայտնում են ԱԻՆ-ից:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին հայտնեց, որ վթարի հետևանքով զինծառայողներ չեն տուժել: