Բրիտանական իսլամիստները, որոնք մեղադրվում են Լոնդոնում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, ծրագրում էին պայթեցնել Բիգ-Բենը, Հիթրոու օդանավակայանը, Westfield առևտրի կենտրոնն ու հանրային տրանսպորտի մի քանի կայարաններ, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Independent-ին։
Դատարանում ծայրահեղական Ումար Հաքը, որ երեք այլ հանցակիցների հետ ձերբակալվել է անցած տարի, պատմել է Լոնդոնում տուրիստական հետաքրքրություն ներկայացնող մի քանի վայրեր պայթեցնելու մտադրության մասին։ Ահաբեկչի խոսքով, 2017թ.-ի մարտին Վեսթմինսթերի ահաբեկչությունն իրեն ոգեշնչել է «Ալլահի մահվան ավազակախումբ» ստեղծել։
Դատարանին հայտնի է դարձել նաև, որ Հաքը իսլամական գաղափարներ է քարոզել Լոնդոնի մահմեդական դպրոցում դասավանդելիս։ Նա աշակերտներին ցույց է տվել մահապատժի տեսանյութեր և կոչ է արել նրանց միանալ զինյալներին:Դասասենյակում աշակերտները նաև ահաբեկչական հարձակումներ են բեմադրել։