ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը շարունակում է զբաղեցնել 90-րդ հորիզոնականը:
Ուժեղագույն հավաքականների լավագույն տասնյակը նույնպես չի փոխվել՝ Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Իսպանիա, Լեհաստան, Շվեյցարիա, Ֆրանսիա և Չիլի, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: