ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Թուրքիային Սիրիայում քրդերի դեմ չձեռնարկել ռազմական գործողություններ, այլ կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։
«Մենք թուրքերին կոչ կանեինք նման գործողություններ չձեռնարկել: Մենք ցանկանում ենք, որ այնտեղ բոլորը կենտրոնացած լինեն թիրախի՝ ԻՊ վրա», - ասել է Նաուերթը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ Սիրիայում «սահմանների անվտանգության ուժեր» ստեղծել, իսկ քրդերին օգնության հիմնական նպատակը ԻՊ-ից ազատագրված տարածքներում անվտանգության ապահովումն է: