Հռոմի Ֆրանցիսկոս պապը Չիլի այցի ժամանակ պսակադրել է Սանտյագոյից Իկիկե քաղաք չվերթ իրականացնող ինքնաթիռի բորտուղեկցորդներներին:
Թռիչքի ժամանակ 39-ամյա Պաուլա Պոդեստը և 41-ամյա Կառլոս Չուֆարդին պատմել են, որ արդեն 8 տարի է ամուսնացած են, սակայն պսակադրության արարողոթյուն չեն ունեցել 2010 թվականին Չիլիում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի պատճառով:
Հռոմի պապն իրականացրել է պսակադրության արարողությունը, որից հետո զույգը ստացել է Հռոմի պապի ձեռագիր վկայական՝ նրա ստորագրությամբ: Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապն արդեն մի քանի տասնյակ զույգերի է պսակադրել, սակայն սա առաջինն է, որը տեղի է ունեցել11 հազար մետր բարձրության վրա: