Հրանտ Դինքը լռեցվեց, քանի որ միակ մարդն էր, ում կարող էր հաջողվել հաշտեցնել հայերին ու թուրքերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Դինքի մահվան 11-րդ տարելիցին նման համոզմունք հայտնել է թուրք մտավորական Բասքըն Օրանը:
«Թեպետ Դինքի սպանությունից անցել է ավելի քան 10 տարի, սակայն սպանության իրական մեղավորները դեռևս պատժված չեն: «Մեր օրերի Թուրքիայից չի կարելի արդարություն ակնկալել որևէ հարցում: Գործադիր իշխանությունները գերի են վերցրել դատական համակարգը: Դատարաններն այլևս չեն լսում Սահմանադրական դատարանի որոշումները: Սակայն Հրանտի իրական մարդասպաններն անշուշտ մի օր հայտնաբերվելու և պատժվելու են», - ասել է Բասքըն Օրանը: