Սալվադորում գեղեցկության մրցույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել անմիջապես բեմում: Մրցույթի մասնակիցներից մեկը քիչ է մնացել այրվի փետուրներից պատրաստված հսկայական գլխարկի պատճառով։ Այս մասին հայտնում է Tvzvezda.ru-ն:
Հրդեհի մեղավորը ջահը ձեռքին կանգնած տղամարդն է, որը չափազանց մոտ է կանգնած եղել մասնակցին:
Տեսանյութում երևում է, որ կրակը տարածվում է վայրկյանական, սակայն աղջիկը շարունակում է բեմադրությունը չհասկանալով, որ այրվում է:
Նշվում է, որ բարեբախտաբար, նա վնասվածքներ չի ստացել, քանի որ կողքի մարդկանց օգնությամբ հաջողվել է կրակը շուտ մարել: