Այսօր ռեկորդային բարձր ջերմաստիճան է արձանագրվել Երևանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Այս օրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ենք արձանագրում, Երևանում ժամը 13:00 դրությամբ ջերմաստիճանը հասավ +13,4-ի աստիճանի»,- գրել է նա: