Ռուսական ռազմական ուժերը հեռանում են Աֆրինից, որտեղ թուրքական իշխանությունները պատրաստվում են ռազմական գործողություններ կատարել սիրիական քրդերի դեմ:
Ռուսական զորքերը գնում են դեպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ Նուբուլ և Զահրա բնակավայրերը: Իսկ զորքերի մի մասը շարունակում է մնալ Աֆրին շրջանում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սակայն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունները: