Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեծ ոգևորությամբ է ընդունել Մեծ Բրիտանիայի Արտգործնախարար Բորիս Ջոնսոնի՝ Լա Մանշ նեղուցով կամուրջ կառուցելու գաղափարը: Մակրոնն այս մասին հայտնել է Սանդհերստում անցկացվող բրիտանա-ֆրանսիական գագաթաժողովի ժամանակ:
Ջոնսոնը հասկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են՝ իր Twitter-ում նշելով, որ տնտեսության հաջողությունները կախված են «լավ ենթակառուցվածքից և լավ տրանսպորտային հաղորդակցությունից»: