6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Չիլիում

11:00     21 հունվարի, 2018

Չիլիի հյուսիսում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունենում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), հաղորդում է  ՐԻԱ Նովոստի գործակալությունը: 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են շաբաթ տեղական ժամանակով 22.06-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պարինակոտա նահանգի Պուտրե կոմունայից 76 կմ հարավ, օջախը՝ 110,8 կմ խորությամբ:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


© armedia.am