Գերմանիայի նոր կառավարության երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ մարտին: Այս մասին ասել է Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավար Հորսթ Զեեհոֆերը, հայտնում է News.am-ը:
«Մենք պետք է կոալիցիոն բանակցությունները սկսենք Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարից անմիջապես հետո: Դրանք կարող են ավարտվել փետրվարի առաջին օրերին: Հետո կհետեւի ՍԴԿ անդամների որոշումը: Նոր կառավարությունը կարող է երդվել մարտի առաջին կեսին»,- ասել է Զեեհոֆերը: