Ֆրանսիան կոչ է արել ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ հրավիրել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը այս մասին գրառում է արել թվիթերյան իր էջին, հաղորդում է NTV-ն:
«Սիրիա՝ Գուտա, Իդլիբ, Աֆրին. Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում»,- մասնավորապես գրել է Լե Դրիանը:
Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ առավոտյան բանակցել է իր թուրք գործընկերոջ հետ: