Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ծննդյան օրը տոնել է Լոնդոնում, ուր ժամանել է «Արսենալում» բուժզննում անցնելու համար:
Մխիթարյանը հրապարակել է լուսանկար իր գործակալ Մինո Ռայոլոյի և «Մանչեսթեր Ունայթեդի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի հետ: Հայ ֆուտբոլիստը նկարի մեկնաբանությունում գրել է. «Ի՞նչ եմ ես ստանում ծննդյանս օրը»:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանը դարձավ 29 տարեկան: Սպասվում է, որ այսօր պաշտոնապես կհայտատարվի նրա տրանսֆերի մասին: