Քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին քաղաքի տարածքից թուրքական երկու քաղաք է հրթիռակոծվել՝ Ռեյհանլըն և Քիլիսը։
Ռեյհանլըի ուղղությամբ արձակվել է 11 հրթիռ, որից 9-ը պայթել են քաղաքի տարածքում, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 46 մարդ։ Քիլիսում 4 հրթիռ է պայթել, վիրավորվել է 7 մարդ։
Թուրքիան սիրիական Աֆրինում քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» անունով ռազմական գործողությունը սկսել է հունվարի 20-ին։ Դամասկոսը քննադատել է Անկարայի գործողությունները՝ դրանք անվանելով ագրեսիա: