Լեհաստանում հետաքննություն է սկսվել «Հպարտություն և արդիականություն» կազմակերպության կողմից ֆաշիզմի հրապարակային քարոզչության գործով: Ինչպես հայտնում է «Լեհական ռադիոն», համապատասխան հրահանգ տվել է երկրի գլխավոր դատախազ Զբիգնև Զեբրոն:
Հունվարի 20-ին լեհական TVN հեռուստաալիքը տեսանյութ էր հրապարակել, այն մասին, թե ինչպես են լրագրողները մի քանի ամիս առաջ ծպտյալ մասնակցել միջոցառումների, որոնք կազմակերպել է «Հպարտություն և արդիականություն» կազմակերպությունը: Խոսքը մասնավորապես Հիտլերի ծննդյան միջոցառումների մասին է: Անտառում, որտեղ տեղի է ունեցել միջոցառումը, եղել են սվաստիկայով դրոշներ, հնչել են նացիստական մարշեր և կենացներ և այլն: