Ամերիկյան WGN հեռուստաալիքի թղթակից Անա Բելավալը չափազանց զգացմունքային է արձագանքել հայտնի երգիչ Ռիկի Մարտինի հետ հարցազրույցին: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է հեռուստաալիքի YouTube-յան ալիքում:
Տեսանյութում, որն արվել է հարցազրույցից անմիջապես հետո, լրագրողը, վստահ լինելով, որ ուղիղ եթերն ավարտվել է, կիսվել է սիրելի արտիստի հետ զրույցից ստացած տպավորություններով և նույնիսկ սկսել է թռչկոտալ: Նա կասկած անգամ չի ունեցել, որ և՛ երգիչը, և՛ հաղորդավարները իրեն լսում են: