Քրդերը մարտերի մեկ օրվա ընթացքում թուրքական 5 տանկ են խոցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:43     22 հունվարի, 2018

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են քրդերը հակատանկային հրթիռ արձակում թուրքական Leopard տանկի ուղղությամբ: Տեսանյութը տեղադրվել է քուրդ զինյալների յութուբյան ալիքում: Նշվում է, որ Աֆրինի շրջանում ընթացող մարտերի մեկ օրվա ընթացքում քրդերին հաջողվել է թուրքական հինգ տանկ խոցել:


© armedia.am