Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին: Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Սանջայ Ռանան, փոխանցում է «Արցախպրես»-ը:
Դիվանագետը նշել է, որ խաղաղ բանակցությունները նման հակամարտությունների լուծման առավել ճիշտ ուղին են:
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տարվող բանակցություններին: Հնդկաստանը միշտ աջակցել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին»- ասել է Ռանան:
Դիվանագետը իր երկրի հույսն է հայտնել առ այն, որ հակամարտությունը կլուծվի և տարածաշրջանում խաղաղություն կտիրի: