ԱՄՆ-ը պատրաստվում է ևս 1000 զինծառայող ուղարկել Աֆղանստան

15:37     22 հունվարի, 2018

ԱՄՆ-ը պատրաստվում է գարնանը Աֆղանստան ուղարկել հավելյալ ռազմական կոնտինգենտ՝ ևս 1000 զինծառայող, տեղեկացնում է ԱՄՆ ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է The Washnigton Post-ը:

ԱՄՆ Պաշտպանության նախարարը դեռ չի ստորագրել համապատասխան հրամանը:

Նախաձեռնության նպատակն է թալիբների դեմ ավելի ակտիվ գործողություններ իրականացնելը:


© armedia.am