Շախմատի Հայաստանի առաջնության հաղթողը հայտնի կդառնա այսօր՝ հունվարի 22-ին կայանալիք վերջին` 11-րդ տուրի արդյունքում, հաղորդում է News.am-ը:
10-րդ տուրից հետո միանձնյա առաջատարն է Հայկ Մարտիրոսյանը, որն ունի 6.5 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Ռոբերտ Հովհաննիսյանը հավաքել է 6 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Արման Փաշիկյանը՝ 5.5:
Վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կխաղա Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:
Կանանց Հայաստանի 73-րդ առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մարիա Կուրսովան, որը 9 տուրերում վաստակել է 7.5 միավոր: Երկրորդ տեղը գրաված Սիրանուշ Ղուկասյանը հավաքել է 6 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը 5-ական միավորով բաժանել են 3-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալը բաժին է հասել Լիլիթ Գալոյանին: