Մանհեթենում հրաձգության հետևանքով երեք հոգի վիրավորվել է

14:43     22 հունվարի, 2018

Նյու Յորքի ոստիկանները փնտրում են երկու անհայտ անձի, որոնք հունվարի 21-ին հրաձգություն են կատարել Մանհեթենի շրջանի կենտրոնական հատվածում և երեք հոգու վիրավորել: Այս մասին նշված է ոստիկանության վարչության Twitter-ի էջում:

Մամուլի ասուլիսի ընթացքում իրավապահները հայտարարել են, որ հրաձգության պատճառը, ըստ ամենայնի, վիճաբանությունն էր: Երեք տուժածներին հոսպիտալացրել են:


© armedia.am