Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշար է անցկացվել Ստամբուլում

17:44     22 հունվարի, 2018

Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին Դինքի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշար է կազմակերպել Ստամբուլում։ Այս մասին հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական BirGun պարբերականին:

Նշվում է, որ «Այստեղ ենք, ախպարիկ» կարգախոսով ֆուտբոլային հուշամրցաշարը տեղի է ունեցել Ստամբուլի Քալամաըշի շրջանում։

Հուշամրցաշարին մասնակցել են Քարշը լիգ սիրողական լիգայի ակումբները։


© armedia.am