RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը "Associated Press" միջազգային գործակալության հետ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է ստացվել, որ հայտնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակում,փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Ես ներառվել եմ այն մարդկանց ցուցակում, որոնց նա վստահում է… Չգիտեմ, իրոք, վստահում է թե ոչ, բայց ես իսկապես տեսել եմ այդ ցուցակը», - ասել է Սիմոնյանը։
Սիմոնյանը չի բացառել, որ նախագահի վստահության պատճառը նրա անկողմնակալ լինելն է։
«Հնարավոր է` այդ պատճառով է ինձ վստահում», - ասել է նա` պատասխանելով` հարցին հավատո՞ւմ է, որ Ռուսաստանի իրադարձությունները լուսաբանելիս հնարավոր է պահպանել անկախ լրագրողի դիրքորոշումը և միաժամանակ լինել Պուտինի վստահված անձանցից մեկը։