Միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին. Մխիթարյան

22:46     22 հունվարի, 2018

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը, հաղորդում է Armsport-ը: 

Խաղաշապիկի համարի մասին տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ:

«Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը: Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը: 


© armedia.am