Թուրքիան սիրիական Աֆրինի վրա նոր ուղղությամբ է հարձակում սկսել

23:46     22 հունվարի, 2018

Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում հունվարի 22-ին Աֆրինի վրա հարձակում են սկսել նոր ուղղությամբ, հայտնում են թուրքական  լրատվամիջոցները:

Հարձակումը սկսվել է Աազազ քաղաքից, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ու թուրք զինվորականների վերահսկողության ներքո է անցել «Եփրատի վահան» նախորդ գործողության ժամանակ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել էր սիրիական Աֆրինում քրդական կազմավորումներ դեմ «Ձիթենու ճյուղ» գործողություն սկսելու մասին: 


© armedia.am