Իրաքում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն մայիսի 12-ին

23:57     22 հունվարի, 2018

Իրաքի խորհրդարանը երեկ վերջնականապես հաստատել է խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը՝ մայիսի 12-ը, կոչ անելով կառավարությանն ապահովել բոլոր անհրաժեշտ պայմաններն անվտանգության ոլորտում:

Պետության ղեկավար Ֆուադ Մաասումը խորհրդարանի որոշումից անմիջապես հետո ընտրությունների անցկացման օրը հաստատող հրամանագիր է ստորագրել, նշվում  է նախագահի պաշտոնական կայքում:


© armedia.am