Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգի գլխավոր մրցանակին: Մրցույթը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Նշենք, որ «Ռեքվիեմ»-ը ներկայացված է նաև հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի» 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: