Իրաքյան Քրդստանը պատրաստ է զինված ջոկատներ ուղարկել Աֆրինում Թուրքիայի դեմ պայքարում սիրիացի քրդերին օգնելու համար, հայտարարել է Իրաքյան Քրդստանի իշխող «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Մալա Բախթիյարը:
«Եթե կարողանանք, Աֆրինին կօգնենք հիմա: Եթե նրանք թույլ տան, մենք այնտեղ կուղարկենք մեր ուժերը», - հատարարել է Մալա Բախթիյարն՝ ընդգծելով, որ սիրիական կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն քուրդ բնակչության շահերը, և որ դա պետք է տեղի ունենա քաղաքական, այլ ոչ թե ռազմական ճանապարհով:
Թուրքիան հունվարի 21-ին ցամաքային ռազմական գործողություն է սկսել սիրիական Աֆրինում՝ քուրդ աշխարհազորայինների դեմ: