Չինացի աշխատողները 9 ժամում երկաթգիծ են կառուցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:09     23 հունվարի, 2018

Չինաստանի Լունյան քաղաքային շրջանում 1500 աշխատողներ 9 ժամում երկաթգիծ են կառուցել դեպի նոր կայարան, հայտնում է Daily Mail-ը։

Երկաթգիծը կառուցելիս նրանք կիրառել են 23 էքսկավատորներ և 7 գնացքներ։ Աշխատողները միմյանց են միացրել երեք հին երկաթգծերը և նոր կառուցված երկաթգիծը։ Նրանք նաև տեղադրել են ճանապարհային նշաններ, լուսացույցներ ու իրավիճակի մոնիտորինգի միջոցներ։


© armedia.am