Հունաստանում մեզոլիթի դարաշրջանի՝ 9000 տարի առաջ դեռահաս աղջկա դեմքի մնացորդների վերականգնումից հետո պարզ է դարձել, որ աղջկա դեմքը եղել է լուրջ, դաժան, բայց նաև հաճելի: Աղջկան անվանել են Ավգի կամ Զարյա, հաղորդում է NEWS.am-ը՝ հղվելով «Մոյա պլանետնա»-ին:
Վերականգնումն իրականացրել է դիմածնոտային վիրաբույժ Մանոլիս Պապագրիգորակիսը:
Աղջկա գանգը և ատամները շատ լավ են պահպանվել: Ոսկորներից դատելով՝ Ավգին 15 տարեկան է եղել, իսկ ատամներից՝ 18 տարեկան, մեկ տարի ավել կամ պակաս: Դրանք ցույց են տվել նաև, որ աղջիկը ունեցել է սակավարյունություն կամ վիտամինների պակաս: