Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին «Միկի» վավերագրական ֆիլմին աջակցելու համար։ Այս մասին հայտնի ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ես կնվիրաբերեմ ManUtd-ի բոլոր խաղացողների ստորագրություններով մարզաշապիկը Հայաստանում քաղցկեղով տառապող երեխաների օգնության ֆոնդին», - գրել է ֆուտբոլիստը։