Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից հին ու նոր դրամանիշեր` մետաղադրամներ և թղթադրամներ, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գնում է միայն այն դրամանիշերը, որոնք բացակայում են իր դրամագիտական հավաքածուում և անհրաժեշտ են այն համալրելու համար», -ասվում է ԿԲ-ի հաղորդագրությունում։
Դրամանիշերի գնման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստեղծված է մասնագիտացված հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի շենքում :