Միլանի Մշակույթի կենտրոնում կներկայացնեն 1915-ին բռնաճնշումների ենթարկված արևմտահայ գրականության ժողովածու։
2017թ-ին հրատարակված գրքում առաջին անգամ Իտալիայում հավաքվել են գրողների և բանաստեղծների ձայները, որոնք 1915 թ.-ին սպանվել են երիտթուրքերի կառավարության կողմից։
«Բայց նույնիսկ սև խորխորատը չի կլանի այն ամենը, ինչը մի ժամանակ ապրել է։ Իսկ հիմա այդ անջատ ձայները հավաքվել են միասին», - գրում է գրաքննադատ Մարկո Ռեսպինտին Libero հրատարակության էջերում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Գրքի խմբագրական աշխատանքը կատարել է իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, որը հայտնի է Հայաստանում «Արտույտների ագարակը» գրքով։
Իտալիայում առաջին անգամ են ծանոթանում այդ բանաստեղծներից շատերի հետ։ Բայց կան նաև բացառություններ` Դանիել Վարուժանը, որի բանաստեղծություններն Իտալիայում գիտեն և գնահատում են։
Նրա հետ միասին իտալացի ընթերցողները կլսեն Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Կարապետ Տեր-Սահակյանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի և ուրիշների ձայները։