Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Բագրատ վարդապետ Բերջեքյանը, ինչպես նաև եկեղեցու հոգաբարձությունը հայտնել են, որ անանուն նվիրատուն որոշել է նոր կառուցվող եկեղեցու համալիրին կից գտնվող հողատարածքը նվիրել եկեղեցուն։
Նվիրատուն ցանկություն է հայտնել, որ մոտավորապես 2.9 միլիոն դոլար արժողությամբ հողատարածքում տարեցների խնամքի կենտրոն կառուցվի, որի եկամուտը կտրամադրվի եկեղեցուն։
«Ասպարեզը»-ի հաղորդմամբ՝ կառուցվելիք եկեղեցուն կից գործելու են նաև երիտասարդական կենտրոն, մարզասրահ, գրադարան, դասասենյակներ և կայանատեղի։